Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է։ Այս իշանությունը Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած, իրենք անընդհատ շարունակելու են», - ասաց Մանուկյանը։
Նա նշեց, թե այս իրավիճակը, որը տիրում է Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին, կայուն չէ.
«Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը